Իսրայելում ձերբակալել են Նեթանյահուի հասցեին սոցցանցերում սպառնալիք տարածելու մեջ կասկածվողին

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն երեկ դիմել էր ոստիկանությանը հայտնելով «Ֆեյսբուք»-ում իր հասցեին հնչող սպառնալիքների մասին

Իսրայելի ոստիկանությունը ձերբակալել է երկրի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հասցեին սոցիալական ցանցերում սպառնալիք պարունակող գրառումներ տարածելու մեջ կասկածվողին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

«Իսրայելի ոստիկանության կիբերանվտանգության վարչությունը ձերբակալել է մի տղամարդու, որը կասկածվում է սոցիալական ցանցերում վարչապետի և նրա ընտանիքի հասցեին սպառնալիքներ տարածելու մեջ: Կասկածյալը ձերբակալվել է այսօր երեկոյան»,- հայտնում է ոստիկանության մամուլի ծառայությունը:

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն երեկ դիմել է ոստիկանությանը հայտնելով «Ֆեյսբուք»-ում իր հասցեին հնչող սպառնալիքների մասին: Նա խնդրել է անհապաղ քննություն իրականացնել: