Պուտինն առաջարկել է «Վիքիպեդիան» փոխարինել «Մեծ ռուսական հանրագիտարանով»

Ամեն դեպքում, դա կլինի ճշգրտված և ժամանակակից տեսքով առաջարկվող տեղեկատվություն

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն առաջարկել է Ռուսաստանում «Վիքիպեդիան» փոխարինել «Մեծ ռուսական հանրագիտարանով», հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

«Վիքիպեդիայի հետ կապված… Ավելի լավ է այն փոխարինել էլեկտրոնային տեսքով «Մեծ ռուսական հանրագիտարանով»…Ամեն դեպքում, դա կլինի ճշգրտված և ժամանակակից տեսքով առաջարկվող տեղեկատվություն»,- ասել է Պուտինը ռուսաց լեզվի խորհրդի նիստում:

Ավելի վաղ սեպտեմբերին հաղորդվել է, որ գրեթե 1.7 մլրդ ռուբլի կարող է հատկացվել 2020-2022 թթ. «Վիքիպեդիայի» ռուսական տարբերակի ստեղծման համար, համապատասխան աջակցությունը կտրամադրվի «Մեծ ռուսական հանրագիտարան» հրատարակությանը: