Պուտինը նշել է, թե որ դեպքում ռուսերենը լայն տարածում կունենա

Թեկուզ ցնցվես, չի օգնելու

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ աշխարհում ռուսաց լեզվի նկատմամբ հետաքրքրությունը կաճի միայն մի դեպքում, եթե աճի Ռուսաստանի բարեկեցությունը: Պետության ղեկավարն այս մասին ասել է Կրեմլում ռուսաց լեզվին նվիրված խորհրդի նիստում:

«Ամբողջ աշխարհում ռուսաց լեզվի նկատմամբ հետաքրքրությունը բառի ամենալայն իմաստով կաճի մեր բարեկեցության աճին զուգահեռ»,-ասել է Պուտինը։

Նախագահի կարծիքով, եթե դա տեղի չունենա, ռուսաց լեզվի նկատմամբ հետաքրքրություն չի առաջանա, թեկուզ ցնցվես, թեկուզ եթե Տոլստոյներ կամ Պուշկիններ հայտնվեն: