Ռեփեր Ջիգանի կինը՝ Օքսանա Սամոյլովան, չորրորդ անգամ մայր կդառնա։ Բլոգերն Instagram-ում լուսանկար է հրապարակել, որն արվել է Մալդիվներում. դրանում նկատելի է կլորացած որովայնը։
«Ինքներս շոկի մեջ ենք»,- գրել է ռեփերի կինը։
Ջիգանը եւս իր միկրոբլոգում համատեղ լուսանկար է հրապարակել եւ երկրպագուների հետ կիսվել իր ուրախությամբ. «GOD'S PLAN։ Շնորհակալություն, Բարձրյալ։ Շնորհակալություն, Սիրելիս»։
Հիշեցնենք՝ դեռ նախորդ շաբաթ լրատվամիջոցներում տեղեկատվություն էր հայտնվել այն մասին, որ Սամոյլովան գտնվում է հղիության վաղ շրջանում, սակայն երաժիշտի կինը չէր շտապում բացահայտել լուրը։
0Comments