Ինչպե՞ս են «շուստրիները» Փաշինյանի միջոցով մեքենա վաճառում

Երեկվա Նիկոլ Փաշինյանի ուղիղ եթերն անվճար հայտարարության հարթակ էր ֆեյսբուքյան օգտատեր Կարեն Առաքելյանի համար

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան ուղիղ եթերները թեև հետհեղափոխական շրջանի նման դիտելիություն չունեն, բայց շարունակում են լինել հետաքրքրական հասարակության ստվար զանգվածի համար։ Դիտողների մի մասին հետաքրքիր է Փաշինյանի խոսքը, մի մասին՝ նրա թույլ տված կիքսերը, որոշներին էլ քաղաքացիների թողած մեկնաբանություններն են գրավում։ Կան մարդիկ էլ, ովքեր Փաշինյանի բազմահազարանոց լսարանն օգտագործում են սեփական գույքը վաճառելու համար, իսկ նրանց հայտարարությունները սքրինշոթ են անում և տարածում հետաքրքիր մեկնաբանությունների «ջատագովները»։

լայվ

Երեկվա Փաշինյանի ուղիղ եթերն անվճար հայտարարության հարթակ էր ֆեյսբուքյան օգտատեր Կարեն Առաքելյանի համար։ Կարծում ենք, օգտատերը նման մեկնաբանություն թողներով հույսեր չի փայփայել, որ վարչապետը կգնի 2000թ-ի արտադրության «Օպել»-ը, քանի որ երևի ինքն էլ տեղյակ է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանին սպասարկող նոր մեքենան պետության համար նվազագույնը արժեցել է 297 հազար դոլար։ 

armdaily.am