Լևոն Քոչարյանը հայտնել է, թե ինչու է Ռոբերտ Քոչարյանը ենթարկվել վիրահատության

Լևոնի խոսքերով, հետվիրահատական խնդիրները լուծված են, և երկրորդ նախագահն այսօր պետք է մասնակցի նիստին

Այսօր դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ տեղի կունենա ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով հերթական նիստը։

Նիստից առաջ Քոչարյանի կրտսեր որդին՝ Լևոն Քոչարյանը, լրագրողների հետ զրույցում  հայտնեց, որ վերջին անգամ հոր հետ հանդիպել է անցած շաբաթ՝ հինգշաբթի օրը, նրա առողջական վիճակը լավ է և ամեն օր ավելի լավ է լինում:

Լևոնի խոսքերով, հետվիրահատական խնդիրները լուծված են, և երկրորդ նախագահն այսօր պետք է մասնակցի նիստին:

Լևոն Քոչարյանը հայտնել է, որ եղել է փոքրիկ ուռուցք, որը պետք է հեռացվեր. «Կարևոր էր, որ չարորակ բջիջներ չհայտնաբերվեց»: