Ինչպես 18 նախարարությունը դարձավ 12, բայց հաստիքները պակասելու փոխարեն ավելացան

Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը հայտնեց, որ տեղի է ունեցել նախարարությունների մեխանիկական միացում

Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Գրիգորյանն այսօր խորհրդարանում 2020 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանից հետաքրքրվեց, թե ինչպես ստացվեց, որ 18 նախարարությունը Կառավարությունը դարձրեց 12, բայց արդյունքում հաստիքները ոչ թե պակասեցին, այլ ավելացան 628-ով։

Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը հայտնեց, որ տեղի է ունեցել նախարարությունների մեխանիկական միացում։

«Նախարարությունների օպտիմալացումն ընթացքի մեջ է, դեռ չի ավարտվել և ենթադրում եմ, որ 2020 թվականին մենք գնալու ենք այն ճանապարհով, որ ունենանք մոբիլ և կառավարելի կառավարման համակարգ։ Այստեղ խնդիրը ոչ միայն հաստիքների մեջ է, այլ նրանում, որ պետք է հասկանալ, թե ինչ չափով  է կառավարությունը մասնակցում կարգավորումներին և ինչ  ընթացակարգեր են տեղի ունենում տվյալ պետական մարմններում. ի վերջո, օպտիմալացման նպատակն է՝ որոշել՝ արդյո՞ք լավագույնս են այդ մարմինները կատարում իրենց գործառույթները, որի համար կոչված են»,- ասաց  Ատոմ Ջանջուղազյանը։

Մանրամասները՝  168.am-ի տեսանյութոյւմ