Facebook-ը ներկայացրել է կորպորացիայի նոր լոգոտիպը

Ընկերության կարծիքով՝ նման լոգոտիպն օգտատերերին կօգնի տարբերակել կորպորացիայի ու նրա ծրագրերի և Facebook սոցիալական ցանցի լոգոտիպերը

Ամերիկյան Facebook կորպորացիան ներկայացրել է ընկերության նոր լոգոտիպը, որպեսզի օգտատերերին հեշտ լինի տարբերել Facebook սոցիալական ցանցն այն ծրագրերից, որոնք պատկանում են ընկերությանը, գրում է Forbes-ը:

Նոր լոգոն ներկայացված է մեծ տառաչափերով և վառ գույներով:

նոր լոգո

Ընկերության կարծիքով՝ նման լոգոտիպն օգտատերերին կօգնի տարբերակել կորպորացիայի ու նրա ծրագրերի և Facebook սոցիալական ցանցի լոգոտիպերը:

«Մարդիկ պետք է իմանան, թե որ ընկերությանն են պատկանում այն արտադրանքները, որից օգտվում են. Facebook, Facebook Instagram, Messenger, WhatsApp, Oculus, Workplace, Portal և Calibra»,- ասված է Facebook-ի հաղորդագրության մեջ:

նոր լոգո

Նշվում է նաև, որ առաջիկայում ընկերությունում նոր լոգոտիպը կսկսեն օգտագործել իրենց բոլոր ծրագրերում, ինչպես նաև պաշտոնական կայքում: