Թողարկվել է «Նոր պապը» հեռուստասերիալի թրեյլերը. այս մասին տեղեկանում ենք HBO հեռուստաալիքի YouTube-յան ալիքից:
Ֆիլմը «Երիտասարդ պապը» հեռուստասերիալի շարունակությունն է :
Ռեժիսոր Պաոլո Սորենտինոյի սերիալում պատմվում է հորինված պապի՝ Հռոմի Պիոս XIII պապի մասին, որը ոչ օրթոդոքսալ հայացքներ ունի:
«Նոր պապը» սերիալում Ջուդ Լոուի մարմնավորած կերպարը՝ Պիոս XIII-ը, կոմայում է, իսկ նրա տեղը զբաղեցնում է նոր հովվապետը՝ Հովհաննես Պողոս III-ը, ում մարմնավորում է Ջոն Մալկովիչը:
0Comments