Հայաստանում այսօր փաստացի արդեն պատերազմ է գնում. պատգամավոր

Երկրի զարգացում, ինովացիոն տնտեսություն, տիեզերական թռիչքներ, որակյալ կրթություն և ի վերջո առաջադիմությունը ընդհանրապես կապ չունեն «ազատ ինքնարտահայտման», ռադիկալ աթեիզմի կամ սեռական շեղումների հետ

...մի քանի օր առաջ ես իմ էջում տեղադրեցի Հայկական Խաչը և Հայր մեր աղոթքը, ընդգծեմ, որ բացի խաչից ու աղոթքից, ոչինչ գրված չէր։ Շտապեմ ասել, որ դա արեցի դիտավորյալ, ոչ միայն այն պատճառով որ ես քրիստոնյա հայ եմ, այլ հատուկ հասկանալու համար, կլինեն արդյոք մարդիք ում դուրը դա չի գա։ Թե այդպիսի մարդիք ինչպես կմեկնաբանեն և կարտահայտվեն...

Խաչը և աղոթքը տեղադրելուց հետո իմ էջում մեկնաբանությունների տարափ սկսվեց...

Փա՛ռք Աստված, որ հիմնականում մարդիկ ադեկվատ արձագանքեցին, սակայն ես ապշեցի, որ գրեթե ամեն հինգերորդ մեկնաբանությունը կատաղի հայհոյանքներ և լկտի արտահայտություններ էին քրիստոնեության մասին։
...
Հիմա հասկացաք չէ, որ Հայաստանում այսօր փաստացի արդեն պատերազմ է գնում։

Պատերազմ մարդկանց և անմարդկային գաղափարախոսության միջև։

Ասում եմ առանց կատակի։ Զարհուրելի է, երբ հակաքրիստոնյա մեկնաբանությունները հիմնավորում էին ազատության և առաջադիմության կարգախոսներով։

Դե գնա ու դրանց բացատրի, որ 21 դար, երկրի զարգացում, ինովացիոն տնտեսություն, տիեզերական թռիչքներ, որակյալ կրթություն և ի վերջո առաջադիմությունը ընդհանրապես կապ չունեն «ազատ ինքնարտահայտման», ռադիկալ աթեիզմի կամ սեռական շեղումների հետ։

Սա արդեն իրականում խնդիր է, և շատ լուրջ...

ՀՀ ԱԺ ԲՀ խմբակցության պատգամավոր Արման Աբովյան