Նյու Դելին հայտնվել է սմոգի մեջ

Ավելի վաղ Նյու Դելին ճանաչվել է աշխարհում ամենաաղտոտված քաղաքը

Հնդկաստանի մայրաքաղաքի բնակիչները կտուժեն սմոգի ռեկորդային մակարդակից առնվազն մեկ շաբաթ՝ չնայած նրան, որ կառավարությունն արտակարգ միջոցներ է ձեռնարկել՝ լուծելու մայրաքաղաքում օդի աղտոտվածության խնդիրը, հաղորդում է CNN-ը:

Նյու Դելիի միջազգային օդանավակայանը հետաձգել եւ չեղարկել է չվերթների մի մասը խիստ սմոգի պատճառով, որը գրեթե 3 անգամ գերազանցում է «վտանգավոր» մակարդակը օդի որակի գլոբալ ինդեքսում (AQI):

Երկուշաբթի AQI մակարդակը 800-ից բարձր է եղել քաղաքի որոշ հատվածներում, վատագույն մակարդակը վերջին 3 տարվա ընթացքում: Հնդկաստանի մետեորոլոգիական ծառայությունը հայտարարել է, որ չնայած նրան, որ մոտակա օրերին իրավիճակը կբարելավվի, դժվար է ասել, թե արդյոք դա կհանգեցնի օդի աղտոտվածության նվազեցմանը:

Նյու Դելիում հայտարարված արտակարգ դրությունն ու սահմանված միջոցները, քիչ հավանական է, որ էական ազդեցություն կունենան սմոգի վրա:

Հնդկաստանի կառավարությունը հայտարարել է, որ մոտ 300 թիմ է ուղարկել Նյու Դելի եւ հարակից շրջաններ, որպեսզի սահմանափակումներ մտցվեն եւ հետապնդվեն ֆերմերները, որոնք զբաղվում են անօրինական կերպով հրդեհում են գյուղատնտեսական մշակաբույսերի մնացորդները:

Ավելի վաղ Նյու Դելին ճանաչվել է աշխարհում ամենաաղտոտված քաղաքը:

Անցած շաբաթ Դելիի գլխավոր նախարար Արվինդ Քեյրիվալը հայտարարել է, որ քաղաքը վերածվել է «գազային խցիկի մշակաբույսերի այրման հետեւանքով առաջացած ծխի պատճառով»: