Պուտինը հաստատել է ՀԱՊԿ երկրորդ արձանագրության վավերացումը

Գլխավոր քարտուղարին, տեղակալներին և նրանց ընտանիքներին անձեռնմխելիություն է տալիս

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հավանության է արժանացրել կառավարության և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության միջև երկրորդ արձանագրության և անվտանգության ապահովման պայմանների հաստատումը:

«ՌԻԱ Նովոստիի» փոխանցմամբ, համապատասխան փաստաթուղթը հրապարակվել է իրավական տեղեկատվության պաշտոնական պորտալում:

«Վավարեցնել ՌԴ կառավարության և ՀԱՊԿ-ի միջև ընդունված Երկրորդ արձանագրությունը»,- ասվում է փաստաթղթում:

Երկրորդ արձանագրության դրույթը նախատեսում է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին, նրա տեղակալներին և նրանց ընտանիքի անդամներին առավելություններ և անձեռնմխելիության հատկացում՝ նախատեսված դիվանագիտական հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիայով, որն ընդունվել է 1961-ի ապրիլի 18-ին:

Բացի այդ, ներմուծվում է «գլխավոր քարտուղարի տեղակալ» հասկացության սահմանումը:

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրներն են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրզստանը, Ռուսաստանն ու Տաջիկսանը: