Ազնիվ հարաբերությունների երեք նշան

Անկեղծ եղեք բոլոր հարցերում, որոնք կտրականապես ձեզ դուր չեն գալիս

Հարաբերություններին ճիշտ «հնչերանգ» տվեք

Հարաբերությունների սկզբում երկուսդ էլ ենթագիտակցաբար (երբեմն էլ՝ գիտակցաբար) վարքի որոշակի կանոններ, սահմաններ եք ստեղծում, որոնք կանխորոշելու են ձեր միությունն առաջիկա ամիսների, տարիների համար: Եվ երբ դրանք սահմանված են, դժվար է ինչ-որ բան փոխել:

Օրինակ՝ հարաբերությունների սկզբում աղջկա համար կարող է դժվար չլինել ամեն ինչ ինքնուրույն պատրաստել, մաքրել տունը. նա ձգտում է դա անել սիրելիի համար, գործում է լավագույն մղումներով: Չնայած սկզբունքորեն չի ուզում, որ միշտ այդպես լինի: Նա ուզում է կիսել տնային պարտականությունները, որպեսզի նա մշտապես իրենից խոհանոցային գլուխգործոցներ չսպասի: Բայց եթե նա ինքնուրույն է հարաբերությունների հենց սկզբում դա արել, հետագայում դժվար կլինի ինչ-որ բան փոխել: Եվ սա միայն պարզ օրինակ է: Այնպես որ՝ խորհուրդ. հենց սկզբից ձեզ առավելագույնս բնական պահեք, արեք այն, ինչ ձեզ իսկապես դուր է գալիս, մի փորձեք չափից շատ տպավորել:

Անկեղծ եղեք բոլոր հարցերումորոնք կտրականապես ձեզ դուր չեն գալիս

Վերջնագրեր մի ներկայացրեք, այլ խոսեք: Ձեր ընտրյալին հայտնեք, թե ձեզ համար ինչն է սկզբունքորեն կարեւոր հարաբերություններում, եւ ինչ երբեք չեք կարողանա զոհաբերել: Հնարավոր է՝ ձեզ համար պարտադիր պայման է պաշտոնական հարսանիքը: Կամ բնակության վայրը: Կամ ընտանիքն ու երեխաները: Որքան շուտ պարզեք կարեւոր հարցերի շուրջ ձեր հայացքները, այնքան արագ կհասկանաք՝ արդյոք այդ հարաբերություններն արժե՞ն ձեր ժամանակն ու ջանքերը վատնելուն:

Ինչ տեսնում եքայն էլ ունեք

Սա վերաբերում է այն ժամանակահատվածին, երբ դուք սկսում եք հարմարվել միմյանց: Երբ դադարում եք ձգտել միշտ լավը լինել՝ դուր գալու համար: Երբ սկսում են բնավորության տարբեր տհաճ գծեր բացահայտվել... Ահա այդ ժամանակ հարկավոր է նորից ուսումնասիրել մարդուն եւ գնահատել նրան: Արդյո՞ք նրա բնավորության նորահայտ գծերը ձեզ համար ծայրահեղ չեն: Քանի որ նա միշտ լինելու է այնպիսին, ինչպես նրան տեսնում եք հիմա: Պետք չէ հուսալ, որ նա կամ դուք կփոխվեք: