Ռուսաստանի զարգացման հուսալի հիմքը մեր հասարակության համախմբվածությունն է․ Պուտին

Դա տարբեր ազգերի մարդկանց միջև վստահությունն ու փոխադարձ հարգանքն է

Կրեմլում կայացած ընդունելության ժամանակ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է ռուսներին ազգային միասնության օրվա կապակցությամբ և նշել, որ երկրի հաջող զարգացման համար ամենաուժեղ հիմքը հասարակության համախմբումն է և փոխադարձ հարգանքը:

«Ռուսաստանի հաջող զարգացման ամենաամուր և հուսալի հիմքը մեր հասարակության համախմբվածությունն է։ Դա տարբեր ազգերի մարդկանց միջև վստահությունն ու փոխադարձ հարգանքն է։

Հայրենիքի նկատմամբ նվիրվածությունն է սնել մեր նախնիների կամքն ու վճռականությունը, ովքեր ավելի քան չորս դար առաջ համախմբվել են և փրկել երկիրը փլուզումից»,-ասել է նախագահը։