Գիտնականները պարզել են ավելորդ քաշի անսպասելի պատճառը

Բանն այն է, որ մարդիկ չեն ցանկանում ուտել մրգերի եւ բանջարեղենների անհրաժեշտ քանակություն

Լուծվող բբջանյութի անբավարարությունը սննդաբաժնում հանգեցնում է բորբոքային պրոցեսների աղեհամակարգում, որոնք իրենց հերթին կարող են ավելորդ քաշի պատճառ հանդիսանալ։ Այս մասին տեղեկացնում են Ջորջիայի համալսարանի (ԱՄՆ) գիտնականները։

Տարբերում են բջջանյութի երկու տեսակ՝ լուծվող եւ չլուծվող, լուծվողը համարվում է բուսական բջիջների հիմքը, իսկ չլուծվողը՝ դրանց թաղանթը։ Հետազոտողները պարզել են, որ հենց լուծվող բջջանյութերի անբավարարությունն է հատկապես վտանգավոր ավելորդ քաշ հավաքելու իմաստով՝ այն պրոցեսների արդյունքում, որոնք առաջ են գալիս աղեհամակարգում աննպաստ փոփոխությունների հետեւանքով՝ բջջանյութի անբավարարության հետ կապված։

Գիտնականները մկների վրա են ուսումնասիրել, թե ինչպես են սնվելու տարբեր տեսակներն ազդում աղեհամակարգի վիճակի, ինչպես նաեւ մարմնի ճարպային զանգվածի վրա։ Դիտարկվող սննդաբաժինները միմյանցից տարբերվել են լուծվող եւ չլուծվող բջջանյութերի, սպիտակուցի եւ ճարպ պարունակող բաղադրիչների պարունակությամբ։

Պարզվել է, որ եթե սննդաբաժնում քիչ են եղել լուծվող բջջանյութերը, կենդանիներն ունեցել են ավելի շատ ճարպային զանգված այն մկների համեմատ, որոնց սննդաբաժնում նման բջջանյութը բավական մեծ քանակությամբ է եղել։ Պարզվել է, որ բջջանյութի շատ փոքր քանակության պայմաններում կրծողների մոտ փոխվել է աղեհամակարգը, այն դարձել է ավելի կարճ, բարակել են նրա պատերը։

Գիտնականների կարծիքով՝ բջջանյութում լուծվող բաղադրիչների բարձր պարունակության անբավարար սպառումն է հենց նպաստում ճարպակալման համաճարակի տարածմանը մարդկանց մեջ, ինչը նկատվում է այսօր ամբողջ աշխարհում։ Բանն այն է, որ մարդիկ չեն ցանկանում ուտել մրգերի եւ բանջարեղենների անհրաժեշտ քանակություն, ինչպես նաեւ կոշտ ուտելիք՝ նախապատվությունը տակով մշակված կիսաֆաբրիկատներին ու ֆասթֆուդին։