Վանեցյանին ես չեմ երաշխավորել ԱԱԾ տնօրենի պաշտոնի համար

Ֆ. Ցոլակյանը հերքեց ԱԱԾ տնօրեն դառնալու լուրերը

Լավ էլի, չգիտեմ, ով է նստում մատին նայում, նման բաներ ասում. դա ես չեմ: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 4-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը՝ անդրադառնալով տեղեկություններին, թե ինքն է նշանակվելու ԱԱԾ տնօրեն:

«Հետո մի բան էլ ասեմ. չգիտեմ ինչու մամուլի ասուլիսի ժամանակ ինձ հարց տվեցին՝ Վանեցյանին դուք եք երաշխավորել:  Ես ասացի, որ ես եմ երաշխավորել, բայց հետաքրքիրն այն է, որ ես չեմ երաշխավորել ԱԱԾ տնօրենի պաշտոնի համար: Ես երաշխավորել եմ, որ նա ընդունվի համակարգ, դա վաղուց է եղել: Տարօրինակ է, որ դա լրիվ այլ կերպ փոխվեց ու ներկայացվեց»,-ընդգծեց նա: