Քիմ Քարդաշյանը և Քանյե Ուեսթը ագարակ են գնել 3 միլիոն դոլարով

Մեկհարկանի շենքը կառուցվել է 1950-ական թվականներին

39-ամյա Քիմ Քարդաշյանը և 42-ամյա Քանյե Ուեսթը պատկառելի անշարժ գույք են ձեռք բերել։ Այս անգամ աստղային ամուսինները ագարակատեր դարձան:

Ռեալիթի շոուի աստղն ու ռեփերը Կալիֆոռնիայի Հիդեն Հիլս քաղաքում որոշեցին ընդլայնել իրենց տիրապետությունը: Դեռ 2014-ին զույգը ձեռք էր բերել շքեղ առանձնատուն՝ 1400 քմ մակերեսով, որի արժեքն այժմ կազմում է 60 միլիոն դոլար:

Ким Кардашьян

Մոդելն ու երաժիշտն այս ագարակը գնել են ընդամենը երեք միլիոն դոլարով: Մեկհարկանի շենքը կառուցվել է 1950-ական թվականներին: Ընդհանուր մակերեսը 360 քմ է:

Առանձնատունն ունի չորս ննջասենյակ, երեք լոգասենյակ և հյուրասենյակ՝ համայնապատկեր-լուսամուտներով: Տարածքում կա լողավազան, մարգագետին և խորովածի համար տարածք:

Ким Кардашьян и Канье Уэст

Ագարակը նաև ախոռ ունի՝ չորս մակատեղով և պարսպապատ վարգատարածքով, հայտնում է Dirt-ը: Զույգը բացատրել է, որ ցանկանում են իրենց երեխաներին հաճույք պատճառել՝ ձիերի հետ կանոնավոր շփման հնարավորությամբ: