Լուսնի բերված քարերը աճուրդում վաճառվել են 855 000 դոլարով: Այս մասին հաղորդում է Space.com-ը: Դրանք բերվել էին 1970-ին «Լուսին 16» լուսնագնացի կողմից: Մասնագետները կարծում են, որ այդ քարերը պատկանել են Սերգեյ Կորոլյովի կնոջը և առաջին անգամ աճուրդում վաճառվել են 1993-ին. այդ ժամանակ դրանք մոտ երկու անգամ ավելի էժան արժեին: Աճուրդի տան տվյալներով՝ քարերի գնորդը անանուն ամերիկացի է, ով քարերի հավաքածու ունի:
Աճուրդում ներկայացվել էր երեք ընդհանուր 0,2 գրամ կշռով՝ բազալտի կտոր և Լուսնի հողի երկու կտոր: Նշվում է, որ NASA-ի լուսնային առաքելությունները մոտ 382 կգ հող եւ քար էին բերել, բայց դրանք բոլորը դաշնային սեփականություն են մնում եւ երբեք շրջանառության մեջ չեն դրվել ընդամենը մեկ բացառությամբ. դրանք որպես նվեր ուղարկվել են 135 երկրների եւ 50 նահանգների ղեկավարներին:
0Comments