Գոռ Երիցյանի 12-րդ հաղթանակը պրոֆեսիոնալ ռինգում

Շարունակում է անպարտելի մնալ պրոֆեսիոնալ ռինգում

ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Քարսոն քաղաքի Dignity Health Sports Park մարզապալատում անցկացված պրոֆեսիոնալ բռնցքամարտի երեկոյի ընթացքում հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Գոռ Երիցյանն իր 12-րդ անընդմեջ հաղթանակը տարավ՝ առավելության հասնելով ճապոնացի Շոկի Սակայի նկատմամբ, հաղորդում է punchboxingarmenia-ն:

Կիսամիջին քաշային կարգի 8 ռաունդանոց մենամարտն անցել է Գոռի առավելությամբ ու մրցավարների միաձայն որոշմամբ՝ 80:72, 79:73, 77:75 հաշվով հաղթանակը շնորհվել է հայ բռնցքամարտիկին:

Գոռ Երիցյանը շարունակում է անպարտելի մնալ պրոֆեսիոնալ ռինգում: