ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ ուրախ կլինի Սպիտակ տանն ընդունել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին և վստահ է, որ նա շուտով կընդունի հրավերը:
«Ես ուրախ կլինեմ նրան ընդունել Սպիտակ տանը և կարծում եմ, որ Զելենսկին արագ կարձագանքի իմ առաջարկությանը», - РИА Новости-ի փոխանցմամբ՝ ասել է Թրամփը լրագրողների հետ ճեպազրույցում:
Հիշեցնենք, որ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը սկսել է Թրամփի իմպիչմենտի գործընթացը՝ պնդելով, որ նա ճնշում է գործադրել Ուկրաինայի նախագահի վրա՝ նրան ստիպելով հետաքննություն իրականացնել ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջո Բայդենի և նրա ընտանիքի դեմ: Թրամփը հայտարարել է, որ ոչ մի ապօրինի բան չի արել, այլ իրականացրել է կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակում իր պարտավորությունը:
0Comments