Չավուշօղլուն և Պոմպեոն քննարկել են Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին ընդունած բանաձևը

Քվեարկությանը մասնակցած կոնգրեսականներից կողմ է քվեարկել 405-ը, դեմ՝ 10-ը, ձեռնպահ՝ 3-ը, իսկ 14 կոնգրեսական չի քվեարկել

 

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն և ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են հոկտեմբերի 29-ին ԱՄՆ ներկայացուցիչների պալատի կողմից ընդունված բանաձևերը: Այս մասին տեղեկացնում է tr.euronews.com կայքը: 

Հիշեցնենք, որ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում հոկտեմբերի 29-ին կայացած քվեարկության արդյունքում ձայների մեծամասնությամբ ընդունվել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը։ 

Քվեարկությանը մասնակցած կոնգրեսականներից կողմ է քվեարկել 405-ը, դեմ՝ 10-ը, ձեռնպահ՝ 3-ը, իսկ 14 կոնգրեսական չի քվեարկել: Նույն օրը ներկայացուցիչների պալատը բանաձև է ընդունել նաև Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու մասին: Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումից հետո Չավուշօղլուն նշել էր, որ դա «ամոթալի որոշում է»: