ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մասնակցել է Հանրապետական կուսակցության միջոցառումներից մեկին։
Նա հիշել է մի քանի տարի առաջ, Ներկայացուցիչների պալատի անդամ Սթիվ Սքալիզի վրա իրականացված հարձակումը։ Նա ասել է, որ լավ է հիշում այդ օրը։
«Ես հանդիպեցի Սքալիզի տիկնոջ հետ հիվանդանոցում՝ հարձակումից հետո։ Նա լալիս էր։ Ամեն մի կին այդպես կարձագանքեր ողբերգությանը, սակայն իմ կինը հաստատ նման բան չէր անի։ Մելանյան հաստատ չէր լացի, եթե իմ վրա հարձակվեին»,- ասել է ԱՄՆ նախագահը։
0Comments