Հայաստանի շախմատի հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին

Հայսատանի շախմատի չեմպիոն Արման Փաշիկյանը հաղթել է Էլթաջա Սաֆարլիի հետ խաղում, իսկ Լևոն Արոնյանը, Գաբրիել Սարգսյանը և Հրանտ Մելքումյանը խաղացել են ոչ ոքի

Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը Վրաստանում անցկացվող Եվրոպայի առաջնությանը հաղթել է Ադրբեջանի հավաքականին:

Առաջնության նախավերջին փուլում հայկական հավաքականը հաղթել է  2.5:1.5. հաշվով:

Հայսատանի շախմատի չեմպիոն Արման Փաշիկյանը հաղթել է Էլթաջա Սաֆարլիի հետ խաղում, իսկ Լևոն Արոնյանը, Գաբրիել Սարգսյանը և Հրանտ Մելքումյանը խաղացել են ոչ ոքի:

Հայաստանի շախմատի հավաքականը վարկանիշային աղյուսակում 11 միավորով զբաղեցնում է 4-6-րդ տեղերը: