Կալիֆոռնիայի հրդեհը նկարահանվել է տիեզերքից

Ավելի վաղ ԱՄՆ-ում Կալիֆոռնիայի իշխանությունները հայտարարել էին անտառային հրդեհների պատճառով գրեթե 180 հազար մարդու տարհանման մասին

 

Կալիֆոռնիայում լայնամասշտաբ հրդեհը տեսանելի է տիեզերքից, հայտնում է Space.com-ը:

Կալիֆոռնիայի անտառների և հակահրդեհային դեպարտամենտի տվյալներով՝ հրդեհի ճարակ է դարձել շուրջ 310 քառ կմ տարածք:

NASA-ի տիեզերագնաց Էնդրյու Մորգանը կարողացել է հրդեհը լուսանկարել Միջազգային տիեզերակայանից: Նա լուսանկարը տեղադրել է Twitter- ում:

Ավելի վաղ ԱՄՆ-ում Կալիֆոռնիայի իշխանությունները հայտարարել էին անտառային հրդեհների պատճառով գրեթե 180 հազար մարդու տարհանման մասին:

Ավելի քան 1 միլիոն մարդ մնացել է առանց էլեկտրականության: Կալիֆոռնիան արտակարգ դրություն է հայտարարել:

Andrew Morgan@AstroDrewMorgan

From @Space_Station I was able to catch these pictures of the California wildfires burning north of the Bay Area. Thinking of the people who have lost their homes and the brave first responders on the front lines protecting them.

View image on TwitterView image on TwitterView image on Twitter

9,606

Twitter Ads info and privacy

2,102 people are talking about this