Երևանում փորձում են «տեղը գցել» ուղևորներով լի երթուղայինի անիվը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Այլընտրանքային քաղաքապետարան» նախաձեռնության անդամ Սոնա Աղեկյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է, թե ինչպես են քաղաքացիները փորձում վերացնել անսարքությունը

«Այլընտրանքային քաղաքապետարան» նախաձեռնության անդամ Սոնա Աղեկյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է, թե ինչպես են քաղաքացիները փորձում վերացնել 39 համարը սպասարկող երթուղայինի անսարքությունը։

Տեսանյութում երևում է, որ երթուղային անսարքության պատճառը մեքենայի անիվն է։ Քաղաքացիները փորձում են «տեղը գցել» անիվը, մինչդեռ երթուղայինում ուղևորներ կան, և երթուղայինի շրջվելու վտանգ կա։