«Ստամբուլյան կոնվենցիայի վավերացմամբ ՀՀ օրենսդրության մեջ առաջին անգամ ամրագրվում է «զուգընկերներ» եզրույթը՝ փոխարինելով «ամուսիններ» եզրույթին: Այսինքն՝ տրանսվեստիտներն ընկնում են այս կոնվենցիայի պաշտպանության տակ՝ որպես զուգընկերներ»,-այս մասին ԵԵԽՎ երևանյան գրասենյակի մոտ տեղի ունեցաղ բոոքի ակցիայի ժամանակ հայտնեց «ՎԵՏՕ» շարժման ղեկավար Նարեկ Մալյանը:
Մալյանի խոսքով «կենսաբանական սեռ» հասկացությունը կոնվենցիայում փոխարինվում է «սոցիալական սեռ» հասկացությամբ:
«Ինչպես արդեն տեղյակ եք՝ Կուբայից ժամանած 16 սոցիալական սեռի ներկայացուցիչներ, որոնցից 14-ը ՄԻԱՎ վարակակիր են, ակտիվ գործունեություն են ծավալում ՀՀ-ում, իսկ նրանց իրավունքների պաշտպանությանը լծվել է Սորոսի գրասենյակի կողմից հիմնադրված «Իրավունքի կողմ» ՀԿ-ն և նրա տրանսվեստիտ ղեկավարը՝ հայտնի Լիլիթը, որին փառք ու պատվով հրավիրել էին Ազգային ժողով՝ ելույթ ունենալու:
Կոնվենցիայի պաշտպաններն այսպիսի կեղծ թեզ են շրջանառում՝ իբր եկեք վավերացնենք, եթե դուրներս չգա՝ ստորագրությունը հետ կվերցնենք ու կապավավերացնենք: Այս թեզը կեղծիք է և սուտ: Ֆորմալ առումով ցանկացած պետություն կարող է հետ վերցնել կոնվենցիայի տակ իր ստորագրությունն՝ ընդամենը նախապես 2 ամիս առաջ տեղյակ պահելով այդ մասին: Իսկ իրականում այս տխրահռչակ կոնվենցիայի ապավավերացնելը բավական բարդ, իսկ որոշ դեպքերում՝ անհնար խնդիր է, քանի որ հենց Հայաստանի Հանրապետությունը վավերացնի Ստամբուլյանը, հաջորդ պահից փոփոխվելու է ՀՀ օրենսդրությունը, ձևավորվելու են պետական նոր մարմիններ, որոնք իրականացնելու են Ստամբուլյան կոնվենցիայի կատարողականը: Սա ամենավտանգավոր փուլն է, որից հետընթաց ուղղակի չի լինում:
Հիմա հարցերի հարցը... Կա՞ արդյոք անհրաժեշտություն վավերացնելու Ստամբուլյան կոնվենցիան: Արդյո՞ք մեր երկրում այս պահին գործող օրենսդրությունն այս առումով թերի է կամ հին: Պարզվում է, որ ոչ: Պարզվում է, որ այստեղ էլ գործ ունենք սուտ և կեղծ տեղեկությունների հետ: Իրավական առումով մեր երկրի օրենսդրությունը չունի այնպիսի թերություն բռնության դեմ պայքարի շրջանակներում, որը հնարավոր է վերացնել Ստամբուլյան կոնվենցիայի վավերացմամբ: Այսինքն՝ եթե կոնվենցիայի վավերացումը դիտարկենք դրանում հռչակված նպատակների տիրույթում, ՕԳԳ-ն զրո է, և Ստամբուլյան կոնվենցիան որևէ կիրառական նպատակ չունի»,-հայտնեց «ՎԵՏՕ» շարժման ղեկավարը:
0Comments