Հայաստանում ավելացրել են հաշմանդամներին եւ թոշակառուներին պահելու եւ խնամքի ծախսերը

2019 թվականի համեմատ ծախսերն ավելացել են գրեթե 363,5 մլն դրամով
խնամքի ծախսեր

Տարեց մարդկանց, ինչպես նաեւ 18 տարին լրացած սահմանափակ հնարավորությունների տեր անձանց շուրջօրյա խնամքի ծառայությունների ապահովման համար 2020 թվականին պետբյուջեից նախատեսվում է հատկացնել ավելի քան 2,5 մլրդ դրամ։ Այս մասին խորհրդարանական մշտական հանձնաժողովների համատեղ նիստում, պետբյուջեի 2020 թվականի նախագծի քննարկման ժամանակ, նոյեմբերի 1-ին ասաց Հայաստանի աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը։ 2019 թվականի համեմատ ծախսերն ավելացել են գրեթե 363,5 մլն դրամով։