Քիմ Քարդաշյանը որոշել բոլորին հիշեցնել, որ նա ոչ միայն սեքսուալ կին է, այլեւ ուսանող, որն ապագայում փաստաբան է դառնալու: Առիթը՝ բոլոր ամերիկացիների կողմից սիրված Հելոուինի տոնն էր, որին հայուհին ներկայացել է «Օրենքով շիկահեր»-ը հայտնի ֆիլմի գլխավոր հերոսուհու՝ Էլ Վուդսի կերպարում:
Քանյե Ուեսթի կինը կրում է մարմինն ընդգրկող, խորը դեկոլտեով վարդագույն զգեստ, որը մասնակի մերկացրել է մոդելի կուրծքը։ Քարդաշյանը կերպարը համալրել է վառ կեղծամով եւ շպարով։ Մի ձեռքում նա բռնել էր «փետուրով» գրիչ, իսկ մյուսում՝ շնիկով պայուսակ։
Բացի այդ Քիմը նույնիսկ վերստեղծել է Հարվարդ ընդունվելու Էլի հայտնի տեսահոլովակը, որտեղ ֆիլմի հերոսուհին պլանավորում էր մտնել իրավաբանական ֆակուլտետ:
0Comments