Վատ չեք զգու՞մ, որ Հայաստանում Ձեր բերած իշխանությունը, խեղճուկրակ պետական բյուջեից 20 միլիոն դրամ է հատկացրել սեռափոխվածի մասին ֆիլմ նկարելու համար

Նախկին պատգամավոր Միհրան Հակոբյանը ֆեյսբուքյան գրառմամբ դիմում է Արսինե Խանջյանին

Հարգելի Արսինե Խանջյան,

Երբ 2016-ի ամռանը Երևանի կենտրոնում՝ ՊՊԾ գնդի տարածքում մարդ էին սպանում, տեսախցիկը ձեռքներիդ հեռավոր Կանադայից դեսանտ իջաք ուղիղ մարդասպանության վայրում: Ձեր քաղաքական գործունեությունը Դուք քողարկում էիք ֆիլմ նկարելու ռեժիսորա-օպերատորական գործողության անվան տակ, բայց արդեն անցել է շուրջ 4 տարի, և մարդասպանության մասին Ձեր ֆիլմն այդպես էլ ոչ մեկ չի տեսել:

Որպես կինո նկարող, ավելին՝ որպես Հայաստանում լգբտ-ներին հասարակության ծաղիկը դարձնելու երդվյալ ջատագով ու հայտնի հեղափոխական՝ վատ չեք զգու՞մ, որ Հայաստանում Ձեր բերած իշխանությունը աղքատ երկրի առանց այդ էլ խեղճուկրակ պետական բյուջեից 20 միլիոն դրամ է հատկացրել սեռափոխվածի մասին ֆիլմ նկարելու համար:

Սխալ չհասկանաք, բոլորը գիտեն, որ այլասերվածները Ձեր տարերքն են, բիբլիական մեղքը պրոպագանդելը Ձեր սիրած զբաղմունքն է, և այդ ֆիլմն իսկը Ձեր սրտով է: Հարցն այլ ենթատեքստ ունի: Վատ չեք զգու՞մ, որ այդ փողը ոչ թե Ձեզ են տվել՝ որպես մարդասպանության վայրում ցուցարարի անվան տակ մարդասպան արդարացնող ու այլասերվածության պրոպագանդայի առաջամարտիկ հեղափոխականի, այլ ինչ-որ մեկին, ով Ձեր մատուցած ծառայությունների 10 տոկոսնել էլ չի մատուցել` ոչ հեղափոխությանը, ոչ էլ մարդասպաններին: Օրինակ՝ վերջերս մամուլի հրապարակումներից պարզվեց, որ հարգելի և շատ սիրելի Սերժ Թանկյանը ոչ անվճար հայրենասեր է, ոչ անվճար հեղափոխական, ոչ էլ առավել ևս՝ անվճար բնապահպան:

Պարզվեց, որ Հայոց Ցեղասպանության 100-ամյակին նախորդած ապրիլ 23-ի համերգի համար 1 միլիոն դոլարից ավել փող է տրվել, իսկ Ամուլսարի շահագործման դեմ աղմուկ չբարձրացնելու դիմաց պարոն Թանկյանի համերգի համար հաջորդ տարի նույնպես նույնական գումար է հատկացվելու՝ հավանաբար այս անգամ արդեն պետական բյուջեից: Այդ դեպքում Դուք ինչու՞ չեք կապիտալիզացնում հեղափոխությունից Ձեր փայը, չէ որ Թանկյանից պակաս բան չեք արել Հայրենիքում «վիճակը լավացնելու», բայց Հարենիքից պերմանենտ թռած մնալու, Հայրենիքում մարդկանց իրար խառնելու, մեկը մյուսի դեմ հանելու, սևերի ու սպիտակների բաժանելու, բայց ինքներդ երբեք Հայրենիքում չապրելու գործում:

Միհրան Հակոբյան