Ամենաթանկ մարդիկ․ Եվա Բաղդասարյանի ընտանեկան լուսանկարը

Դերասանուհին հրապարակել է ծնողների հետ լուսանկար, ապա պատասխանել․ «Ծնողներս»

Սերիալային դերասանուհի Եվա Բաղդասարյանը միկրոբլոգի իր էջի հետեւորդներին ու երկրպագուներին հաճախ է ներկայացնում լուսանկարներ շքեղ ֆոտոշարքերից, իր առօրյայից եւ հանգստից, որոնցում գրեթե միշտ վառ դիմահարդարմամբ է եւ շքեղ տեսքով:

Երիտասարդ դերասանուհի Եվա Բաղդասարյան իր Instagram-ի Stories բաժնում, ուր յուրաքանչյուր ինֆորմացիա հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, պատասխանել է հետեւորդների ու երկրպագուների հարցերին։ Նրանցից մեկը հետաքրքրվել է, թե ով կամ ոնքեր են աշխարհում ամենաթանկ մարդիկ Եվայի համար։ Դերասանուհին հրապարակել է ծնողների հետ լուսանկար, ապա պատասխանել․ «Ծնողներս»։

Ավելի վաղ հրապարակված լուսանկարում դերասանուհին ներկայացել էր հմայիչ կերպարում։ Կադրում նա վառ շպարով էր․ արտահայտիչ ու ընդգծված աչքեր, նուրբ երանգի շրթունքներ։ Հրապարակմանը կից նա գրառում չէր կատարել։ Փոխարենը՝ նրա երկրպագուները հրապարակմանը կից բազում հաճոյախոսություններ էին արել նրան։