19 միլիոն դրամ կհատկացվի անվասայլակներ և լսողական սարքեր գնելու համար

Տարվա առաջին 8 ամիսներին նախատեսվածից ավելի շահառուներ են առաջին անգամ դիմել այս սարքերը ստանալու համար

Հաշմանդամություն ունեցող անձանց համար անվասայլակներ և լսողական սարքեր գնելու նպատակով 19 միլիոն դրամ հատկացվեց։ Նման որոշում այսօրվա նիստին կայացրեց կառավարությունը։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հաղորդմամբ՝ պրոթեզաօրթոպեդիկ և վերականգնողական պարագաների, վերականգնմանն աջակցող այլ տեխնիկական միջոցներ ստանալու նպատակով` տարվա առաջին 8 ամիսներին նախատեսվածից ավելի շահառուներ են առաջին անգամ դիմել այս սարքերը ստանալու համար։ Այդ իսկ պատճառով սպառվել է նախատեսված քանակը: Վարչապետն այդ հարցում հայտնեց իր գոհունակությունը՝ նշելով, որ դա նշանակում է, որ ծառայությունը դարձել է ավելի հասանելի և նաև որակն է բարձրացել: