Դժվարին դաս. ԱՍՏԾՈ ԿԱՆՉԸ

Վերջին ու ամենադժվար դասը սպասելն է, ուրեմն սպասել սովորեք

Հիսուս

Հոկտեմբերի 30

Սպասեք և ի վերջո կվայելեք ուրախությունը այն մարդու, որ կարող է համբերանքով սպասել՝ հուսալով, որ ամեն ինչ լավ կլինի: Վերջին ու ամենադժվար դասը սպասելն է: Ուրեմն սպասել սովորեք:

Այս երեկո արդեն ուզում էի ասել. «Ներող եղեք, Իմ որդիներ, որ թույլ տվեցի այս հավելյալ բեռը դնել ձեզ վրա. թեկուզ և կարճ ժամանակով»: Սակայն ուզում եմ իմանաք, որ այն պահից, երբ դուք ձեր պահանջները Ինձ հանձնեցիք և հետամուտ չեղաք ուրիշ օգնության. այդ վայրկյանից իսկ Ես նկատի առա ամենակարճ ճանապարհը՝ օգնություն և փրկություն ձեզ հասցնելու:

Գալիք աղետից փրկվելու համար սովորելու շատ բան ունեք: Բայց Բարեկամը, որի հետ ահա կանգնած եք ձախողումների, մեռած փառասիրության, լքված ցանկությունների գերեզմանի մոտ, այդ ընկերակիցը բոլոր ժամանակների համար մնում է նույն հավատարիմ Բարեկամը: