Կորուստ Սիրուշոյի ընտանիքում

Երգչուհի Սիրուշոն իր Instagram-ում գրառում է կատարել, որում հայտնում է, որ մահացել է իր տատիկը և տեղեկացնում է, որ հետաձգվում է իր համերգը

Երգչուհի Սիրուշոն իր Instagram-ում գրառում է կատարել, որում հայտնում է, որ մահացել է իր տատիկը: Նա նաև տեղեկացնում է, որ հետաձգվում է իր համերգը:

«Երեկ կյանքից հեռացավ տատիկս, կենսուրախ և հոգատար տատիկս։ Շնորհակալ եմ իր ապրած տարիների համար…

Շնորհակալ եմ ընտանիքիս կողքին լինելու և բոլոր ցավակցությունների համար։ (Նոյեմբերի 2-ին կայանալիք համերգս տեղափոխվում է նոյեմբերի 15, ինչպես նաև տեսահոլովակի պրեմիերան)»,- գրել է Սիրուշոն։