Կենդանաբանական այգու տնօրենը զրպարտության մեղադրանքով դիմել է դատարան

Մեղադրանքների ցանկի մասով, որը պաշտոնապես ներկայացվել է, ստուգումներ են անցկացվում
կենդանաբանական այգի

Երևանի կենդանաբանական այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ դիմել են դատարան՝ հերքում պահանջելու, իր և կենդանաբանական այգու դեմ հնչած զրպարտությունների համար:

Նրա խոսքերով բողոքի ալիքը բարձրանում է ամեն անգամ, երբ նոր քաղաքապետ է ընտրվում:

«Մեղադրանքների ցանկի մասով, որը պաշտոնապես ներկայացվել է, ստուգումներ են անցկացվում, այդ բոլոր կետերով իրավապահներն աշխատում են»,–ասաց նա։ 

Մոսկվայի կենդանաբանական այգու հետ համեմատելով, նա նկատեց, որ այնտեղ ամեն օր 10 կենդանի է մահանում, ոչ մի կենդանասեր բողոքի ակցիա չի իրականացնում տնօրենի դեմ:

Խոսելով իր դեմ ուղղված անարդյունավետ կառավարման մեղադրանքների մասին Ռուբեն Խաչատրյանը նշեց, որ  բնապահպանական կրթություն է ստացել Ժնևի համալսարանում:

«Քչերն ունեն այդպիսի կրթություն։ Իսկ արդյունքը 7 տարվա գործն է ցույց տալիս»,-ասաց նա: