Ապօրինի փայտահատն անտառապահն էր. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի ծառայողները, ապօրինի անտառահատումների եւ փայտանյութի ապօրինի տեղափոխման դեպք են բացահայտել

Օրերս ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի ծառայողները, ապօրինի անտառահատումների եւ փայտանյութի ապօրինի տեղափոխման դեմ պայքարի շրջանակում, օրինականությունը ստուգելու նպատակով Նոյեմբերյան համայնքի «Ջուջեւանի ղաշ» կոչվող տարածքից բաժնի հատուկ պահպանվող տարածք են տեղափոխել փայտանյութով բեռնված «ՈւԱԶ-469» ավտոմեքենա։

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ մեքենայի 60-ամյա ուղեւորը, որ Նոյեմբերյանի անտառտնտեսության Դովեղ անտառպետության անտառապահներից էր, համապատասխան փաստաթուղթ չի ներկայացրել եւ հայտնել է, որ փայտանյութը պատկանում է իրեն, ձեռք է բերել իր հսկողության տակ գտնվող պահաբաժնից եւ տեղափոխում է Նոյեմբերյան քաղաք։

Հանգամանքները պարզվում են։

Նախապատրաստվում են նյութեր: