Երկու դի՝ մեկ տանը . մահացածները հայր եւ որդի են

Առեղծվածային դեպք Շիրակի մարզում

Մանրամասներ են հայտնի դարձել է Շիրակի մարզում հոկտեմբերի 29-ին տեղի ունեցած առեղծվածային եւ ողբերգական դեպքից:

Հիշեցնենք, որ այդ օրը ժամը 14:30-ի սահմաններում ահազանգ էր ստացվել, որ Ազատան գյուղի 1-ին փողոցի տներից մեկի բնակիչները տեւական ժամանակ է՝ չեն արձագանքում դռան եւ հեռախոսազանգերին:

Դեպքի վայր ժամանած ոստիկաններն ու փրկարարները, բացելով նշված փողոցի թիվ 14 տան դուռը, լոգարանում գազախողովակից կախված վիճակում հայտնաբերել էին տղամարդու դի, իսկ ննջարանում՝ անկողնում՝ մեկ այլ տղամարդու դի: Մահացածները հայր ու որդի են: Նրանք են՝ 80-ամյա Ալբերտ Կ.-ն եւ նրա որդին՝ 46-ամյա Կարեն Կ-ն:

Tsayg.am-ը  այցելել է գյուղ եւ զրուցել այդ ընտանիքի հարսի՝ Գայանե Կ.-ի հետ: Վերջինս պատմել է, որ դրանից մեկ օր առաջ տանտիրող որդին Ռուսաստանից զանգել եւ հետաքրքրվել է, թե ինչու հայրը իր զանգերին չի պատասխանում: Ավելի ուշ որդին կարողացել է զանգել եւ տեղեկանալ, որ նրանց մոտ ամեն ինչ կարգին է: Դրանից ժամեր անց հարսը տեղեկացել է ողբերգական դեպքի մասին: