Ոճային․ Յուլյա Ֆինկի աշնանային կերպարը

Կերպարն ամբողջացրել է կապույտ երանգի ակնոցը

Դերասանուհի Յուլիա Ֆինկը կիսվել է նոր լուսանկարով, որում հետեւորդներին ու երկրպագուներին ներկայացրել է աշնանային ոճային կերպարը։

Instagram-յան էջում հրապարակված լուսանկարում Յուլյան կրում է մոխրագույն վերնաշապիկ,  սեւ տաբատ։ Կերպարն ամբողջացրել է կապույտ երանգի ակնոցը։ Կադրին կից նա մեկնաբանություն չի թողել։

Ավելի վաղ հրապարակված լուսանկարում Յուլյան պատկերված էր ամուսնու՝ հաղորդավար Արտյոմ Կարապետյանի հետ։ Գեղեցիկ զույգը ոճային կերպարներ էր ընտրել։ Յուլյան սեւ կաշվե բաճկոն էր կրում, արեւային ակնոց, խոշոր ականջօղեր։ Կերպարն ամբողջացրել էր կարմիր շրթներկը։ «Գյումրի»,- հրապարակումը մակագրել էր նա։