Սաուդյան Արաբիան 15 մլրդ դոլարի 23 համաձայնագիր է ստորագրել ամենամյա ներդրումային համաժողովի ընթացքում, ասվում է երկրի Գլխավոր ներդրումային վարչության (SAGIA) հայտարարության մեջ, հայտնում է Reuters-ը։
Future Investment Initiative՝ «Ապագա ներդրումների նախաձեռնություն» համաժողովը , որն արդեն երրորդ տարին է անցկացվում, ուղղված է թագավորությունում արտասահմանյան ներդրումների գրավմանը։
Համաձայնագրերը ներառում են SAGIA-ի ու BRF Brazil Foods-ի միջեւ 120 միլիոն դոլարի ներդրումային գործարք եւ SAGIA-ի ու Modular Middle East-ի միջեւ 700 միլիոն դոլարի գործարք։
0Comments