Պակիստանի նախկին վարչապետը պայքարում է իր կյանքի համար՝ պնդում է նրա բժիշկը

69-ամյա նախկին վարչապետը, որը հայտնի է որպես «Փենջաբի առյուծ», հիվանդանոց է տեղափոխվել նախորդ շաբաթ, երբ նրա թրոմբոցիտների քանակը հասել է վտանգավոր մակարդակի

Պակիստանի նախկին վարչապետ Նավազ Շարիֆը «շատ վատ է իրեն զգում»: Այս մասին հայտարարել է նրա բժիշկը: Մի քանի օր առաջ հաղորդվել է, որ Շարիֆը, որը մեղադրվում է կոռուպցիայի մեջ, սրտի կաթված է տարել, հաղորդում է AFP-ը:

Նախկին վարչապետն այժմ գտնվում է Լահոր քաղաքի հիվանդանոցում, որտեղ «պայքարում է իր կյանքի եւ առողջության համար»՝ գրել է նրա անձնական բժիշկ Ադնան Հանը:

Նրա առողջության վատացման պատճառով Իսլամաբադի Գերագույն դատարանը 2 ամսով երկարաձգել է գրավը: Շարիֆը մնում է «ստոպ ցուցակում», ինչը նշանակում է, որ նա չի կարող լքել երկիրը:

69-ամյա նախկին վարչապետը, որը հայտնի է որպես «Փենջաբի առյուծ», հիվանդանոց է տեղափոխվել նախորդ շաբաթ, երբ նրա թրոմբոցիտների քանակը հասել է վտանգավոր մակարդակի: