Ֆոնսեկա. Մխիթարյանը շարունակում է ապաքինվել, սակայն պետք է սպասել

Չեմ պատրաստվում փոփոխություններ կատարել թիմի մեկնարկային կազմում

Իտալական «Ռոմայի» գլխավոր մարզիչ Պաուլո Ֆոնսեկան Իտալիայի առաջնության 10-րդ տուրի՝ «Ուդինեզեի» հետ հանդիպումից առաջ խոսել է Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ապաքինման մասին:

«Մխիթարյանը շարունակում է ապաքինվել վնասվածքից, սակայն դա բավականին դանդաղ գործընթաց է, և մենք ստիպված ենք սպասել:

Չեմ պատրաստվում փոփոխություններ կատարել թիմի մեկնարկային կազմում: Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» և «Միլանի» հետ հանդիպումները ցույց տվեցին, որ այս կազմը կարողանում է կատարել իր առաջ դրված խնդիրը»,- Ֆոնսեկայի խոսքը փոխանցում է «Ռոմայի» պաշտոնական կայքը: