Ում եւ երբ է պետք օգտագործել գիալուրոնաթթվով միջոցներ. Դիմահարդարի խորհուրդները

Մանրամասներ

1

Գիալուրոնաթթուն վերջին տարիներին ամուր տեղ է զբաղեցրել կոսմետոլոգիայում եւ գեղագիտական բժշկությունում. այսօր այն մտնում է մաշկի խնամքի շատ քսուքների բաղադրության մեջ, դրանից պատրաստում են հատուկ ֆիլերներ դեմքի կորեցկիայի համար։

Բժշկության դոկտոր, UCLA Medical-ի սերտիֆիկացված մաշկաբան Էմիլի Նյուսոմը պատմել է, թե ում եւ երբ է պետք օգտագործել գիալուրոնաթթվով միջոցներ։

Մաշկի խոնավեցում օրվա ընթացքում

Գիալուրոնաթթուն առաջին հերթին հայտնի է իր խոնավեցնող հատկություններով։ Գիալուրոնաթթվով սփրեյներ խորհուրդ է տրվում օգտագործել բոլորին, հատկապես եթե դուք ապրում եք չոր կլիմա ունեցող երկրում։ Նման սփրեյը կարող է ապահովել խոնավեցումը մաշկի խնամքի այլ միջոցներ օգտագործելիս։ Եթե դուք չեք օգտվում տոնալ միջոցներով, ցերեկը ցանկալի է դեմքին քսել գիալուրոնաթթվով շիճուկ։

Ցնցուղից հետո

«Գիալուրոնաթթվով միջոցների խոնավեցումից ավելի մեծ առավելություն ստանալու համար օգտագործեք դրանք ցնցուղ ընդունելուց կամ լվացվելուց անմիջապես հետո, երբ ձեր դեմքին դեռ բավական խոնավություն է մնացել։ Այդկերպ դուք կարող եք ավելի շատ խոնավություն պահել ձեր դեմքին»,- ասում է Էմիլի Նյուսոմը։

Ճարպոտ ու կոմբինացված մաշկի համար

Էմիլի Նյուսոմի խոսքով՝ գիալուրոնաթթվով միջոցները լավ են մաշկի գրեթե բոլոր տեսակների համար, բայց կարող են հատկապես օգտակար լինել կոմբինացված եւ ճարպոտ մաշկ ունեցող մարդկանց համար։ Նման մաշկ ունեցող մարդկանց խորհուրդ է տրվում օգտագործել խոնավեցնող միջոցներ, որոնք դեմքին ճարպոտ փայլ չեն թողնի։