Մեծ Բրիտանիայում աճուրդի կհանվի 4,5 մլրդ տարի առաջ ձևավորված սրտաձև երկնաքարը

Ենթադրվում է, որ անսովոր երկնաքարն ավելի մեծ երկնաքարի մաս է

Բրիտանական Christie’s աճուրդի տունը վաճառքի կհանի 4,5 մլրդ տարի առաջ ձևավորված սրտաձև երկնաքարը: Աճուրդի կազմակերպիչներն ակնկալում են, որ այն մինչև 655 հազար դոլար կհավաքի, գրում է Luxury Launches հարթակը:

Ենթադրվում է, որ անսովոր երկնաքարն ավելի մեծ երկնաքարի մաս է, որը Երկրի մակերևույթին ընկել է 1947թ.-ի փետրվարի 12-ին՝ Ռուսաստանի տարածքում՝ իր ետևից մոտ 320 կմ հեռավորությունից տեսանելի ծխի հաստ շերտ թողնելով:

Երկնաքարի կտորներից մեկը հենց այս սրտաձև քարն է եղել: «Տիեզերքի սիրտն» աճուրդի կհանվի մարսյան, լուսնային և այլ հազվագյուտ երկնաքարերի հետ միասին: Աճուրդը բաց կլինի փետրվարի 6-ից: