Մեզ հիմա ցանկանում են կրկես տանել․ Ստեփան Դանիելյան

Ոմն Նաիրի Հունանյան, կամ ոմն շարքային քննիչ ու նրա ետևում կանգնած ստվերային անձ կարող է ամբողջ քաղաքական դաշտը տեռորի տակ պահել

«Հոկտեմբերի 27»-ի նման գործերով կարելի է տեռորի ենթարկել ամբողջական երկրների քաղաքական համակարգերը։

Բավական է, որ մի հանցագործ որևէ մեկի անունը տա, կամ քննիչը որևէ մեկին կասկածի, ապա այդ անձինք հայտնվում են թիրախում։ Լավագույն դեպքում հասարակության համար նրանք կասկածելի անձերի են վերածվում, իսկ վատագույն դեպքում շարքից հանվում են։

Ոմն Նաիրի Հունանյան, կամ ոմն շարքային քննիչ ու նրա ետևում կանգնած ստվերային անձ կարող է ամբողջ քաղաքական դաշտը տեռորի տակ պահել։ Ում ձեռքին գտնվում (կամ գտնվել) է նման գործի քննությունը, նա դառնում է կարևորագույն քաղաքական գործոն։

Սակայն կա մի նրբություն, երբ անցնում է 20 տարի և նման գործերով ցանկանում են վերահսկել քաղաքական համակարգը, դա արդեն կլոունադայի է վերածվում։ Պահարանից հանված կմախքներն արդեն համոզիչ չեն։

Մեզ հիմա ցանկանում են կրկես տանել։ Դե ինչ, ով ցանկանում է մասնակցել այդ ցածրորակ ներկայացմանը, կարող է սերիալների արանքում դրանցով զբաղվել։

Քաղաքագետ Ստեփան Դանիելյան