Հայտնի են բջջային հավելվածների ամենահանրահայտ տեսակները

2020թ․ բջջային խաղերի օգտատերերի թիվը կհասնի 2,4 միլիարդի

Newzoo ընկերությունն անվանել է բջջային հավելվածների ամենահանրահայտ տեսակները՝ հայտնում է Life-ը։ Առաջին տեղում, ինչպես սպասվում էր, սոցցանցերն են, որոնցից օգտվում է սմարթֆոնների օգտատերերի 67 տոկոսը։ Երկրորդ տեղում շոփինգի համար հավելվածներն են (56 տոկոս), իսկ երրորդ տեղում խաղերն են (50 տոկոս)։ Այնուհետեւ համապատասխանաբար գալիս են երաժշտությունը եւ սթրիմինգային ծառայությունները։ Վերլուծաբանները նշում են բջջային խաղերի տարածման աճը։ Նրանք ակնկալում են, որ 2020թ․ բջջային խաղերի օգտատերերի թիվը կհասնի 2,4 միլիարդի, իսկ մաքուր եկամուտը կկազմի 148 միլիարդ դոլար։