Լրագրողները կազմել են ամենասարսափելի սերիալների վարկանիշային աղյուսակը

Առաջատարների եռյակում են «Մթնշաղի գոտի» գիտաֆանտաստիկ շոուն և «Հանիբալ» սերիալը

«Rolling Stone» հրատարակության լրագրողները կազմել են բոլոր ժամանակների 30 ամենասարսափելի հեռուստանովելների վարկանիշային աղյուսակը:

«ՌԻԱ Նովոստի»-ն նշում է, որ աղյուսակում տեղ են գտել վամպիրների, սերիական մարդասպանների, զոմբիների և այլ չարագործների մասին պատմող սերիալներ:

Ցուցակը գլխավորում է Դևիդ Լինչի «Թվին Փիքս» բազմասերիանոց դրաման, որի առաջին սերիան էկրաններին է հայտնվել 1990 թվականին:

Առաջատարների եռյակում են «Մթնշաղի գոտի» գիտաֆանտաստիկ շոուն և «Հանիբալ» սերիալը:

Աղյուսակում տեղ են գտել նաև «Քայլող մեռյալներ», «Գերբնական», «Վախենո՞ւմ ես արդյոք մթից» և այլ հեռուստասերիալներ: