Հրազդան քաղաքում նռնակ է հայտնաբերվել

Պարզվել է, որ հայտնաբերվել է РГД-5 տեսակի ձեռքի նռնակ

Հոկտեմբերի 28-ին, ժամը 15:34-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Սայաթ-Նովայի փողոցի տներից մեկի մոտակա հողատարածքում նռնակ է նկատվել: Այս մասին ԱԻՆ-ը հաղորդել է իր պաշտոնական կայքում:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներական ջոկատը:

Պարզվել է, որ հայտնաբերվել է РГД-5 տեսակի ձեռքի նռնակ:

Մինչ սակրավորների՝ կանչի վայր հասնելը փրկարարները սահմանազատել են տարածքը և իրականացրել հերթապահություն: