Մարգարիտա Սիմոնյանը որոշ մանրամասներ է ներկայացրել հայկական ավանդույթների մասին

Մարգարիտան պատմել է, որ տանը հսկայական սեղան է բացվել հայկական ուտեստներով՝ խաշլամա, թաբուլե, ղավումա, խորոված

RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը Instagram-ի իր էջում, որոշ մանրամասներ է ներկայացրել հայկական ավանդույթների մասին։

«Հայկական ավանդույթներով` մինչև նորածնի քառասունքն անցնելը ոչ ոք չպետք է տեսնի երեխային, իսկ Տիգրանը պահանջում է խստորեն պահպանել այս ավանդույթը: Բայց դա չխանգարեց, որ այսօր երեկոյան իր ամբողջ գերդաստանը հավաքվի և նշի այդ իրադարձությունը»,- գրել  է լրագրողը:

Մարգարիտան պատմել է, որ տանը հսկայական սեղան է բացվել հայկական ուտեստներով՝ խաշլամա, թաբուլե, ղավումա, խորոված: Instagram-ում այս  հրապարակումը Մարգարիտա Սիմոնյանը  լրացրել է հայկական գաթայի լուսանկարներով։

 

ռգֆդսա