Բիլ Գեյթսը մեկ վայրկյանում 290 դոլար է վաստակում

 Բիլ Գեյթսի երեխաները հաճախ կատակում են՝ երգելով Bruno Mars-ի Travis McCoy-ի Bilionaire երգը: Սիրում են այդպես կատակել հայրիկի հետ

 

 

Բիլ Գեյթսը մեկ վայրկյանում 290 դոլար է վաստակում

168.AM | 00:17 | Փետրվար 10 2016

Խորագրեր:

Բիզնես

Գիտություն

Դայջեստ

Դեմքեր

ՀայԹեք

Բիլ Գեյթսը մեկ վայրկյանում 290 դոլար է վաստակում

bestpictureblog.com-ը ներկայացրել է հետաքրքիր փաստեր  աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկի՝ միլիարդատեր, Microsoft ընկերության հիմնադիր Բիլ Գեյթսի մասին:

1. Աշխարհի բնակչության 85%-ը 1 ամսում վաստակում է 200 դոլարից քիչ գումար: Բիլ Գեյթսը մեկ վայրկյանում 290 դոլար է վաստակում: Նրա հարստությունը երբեք չի դադարում աճել, գնալով նա դառնում է ավելի հարուստ, քան նախկինում:

Bil Gates1

2. Բիլ Գեյթսն ասել է, որ նա միշտ ամենածույլ մարդկանց տալիս է ամենադժվար աշխատանքը, քանի որ նրանք կարողանում են գտնել ամենահեշտ ձևը այն անելու: Նա նախընտրում է աշխատել ոչ թե տքնաջան, այլ խելամտորեն:

bill-gates

3. Գոռոզ, ինքնահավան, խիստ, համառ. այսպես են նկարագրում Բիլին իր գործընկերները: Նա կարող է լինել հաշվենկատ, ժլատ, բայց միևնույն ժամանակ՝ չափազանց առատաձեռն:

bill-gates233

4. 2010թ. ապրիլի տվյալներով՝ Բիլ Գեյթսը իր ողջ կյանքի ընթացքում նվիրաբերել է 36,854,000,000 դոլար, որը գրեթե կեսն է իր ներկայիս կարողության՝ 79 միլիարդի: Նա իր միլիարդատեր գործընկերներին (Մարկ Ցուկերբերգին, Թեդ Թերներին, Ուորեն Բաֆեթին և Ջորջ Լուկասին) նույնիսկ հորդորել է միանալ իրեն և գումարների մեծ մասը նվիրաբերել բարեգործական ծրագրերին:

416

5. Եթե Բիլ Գեյթսը 1000 դոլար հարկ վճարի, նա մոտ 3,5 վայրկյանում այն կվերադարձնի: Նրա տարեկան եկամուտը կազմում է մոտ 82 միլիարդ դոլար:

bill-gates5

6. Բիլ Գեյթսն ունի 160 Genius IQ: Նույնքան IQ է ունեցել նաև Ալբերտ Էյնշտեյնը: Երբ ընդամենը 4 տարեկան էր, հոգեբաններն ապշել էին նրա մտավոր ունակություններից:

bill-gates66

7. Բիլ Գեյթսն իր երեխաներից յուրաքանչյուրին կթողնի  ընդամենը մոտ 10,000,000 դոլար: «Որպեսզի նրանք ինքնուրույն կարողանան վաստակել»,- այսպես է մեկնաբանել: Երեխաներին գումար թողնելու փոխարեն՝ Բիլը և Մելինդան պատրաստվում են այն ներդնել իրենց հիմնադրամում, որը կենտրոնացած է  առողջապահության և աղքատության հետ կապված խնդիրների վրա:

bill-gates568

8. Օրական 1 միլիոն դոլար ծախսելու դեպքում Բիլ Գեյթսին 218 տարի է պետք իր ողջ կարողությունը ծախսելու համար: Բիլն ասում է՝ նորմալ է, երբ մարդիկ ուզում են ունենալ միլիոն դոլար, սակայն հասնելով ավելիին՝ հասկանում ես, որ առանձնապես ոչինչ չի փոխվում:

erexa

9. Բիլ Գեյթսն ունի բավականաչափ գումար, որպեսզի իր երկրի յուրաքանչյուր 18 տարեկան երիտասարդի 4-ամյա քոլեջում սովորելու ուղարկի: Իհարկե, նա պարտավոր չէ  դա անել:

Bill Gates

10. Բիլ Գեյթսը փոխել է իր դպրոցական ծրագիրը, որպեսզի տեղափոխվի այնպիսի դասարան, որտեղ հիմնականում աղջիկներ են սովորում: Ավագ դպրոցի համար Բիլի գրած այդ ծրագրով նա հայտնվեց անգլիական մի դասարանում, որտեղ մեծամանությունն աղջիկներ էին:

Bill Gates12

11. Բիլ Գեյթսը չունի համալսարանի դիպլոմ: Ինչպես շատ ուրիշ միլիարդատերեր, նա նույնպես ապացուցում է, որ դա չէ հաջողության հասնելու համար միակ ճանապարհը:

Bill Gates6

12. Բիլ Գեյթսի տունը նախագծվել է Mac ծրագրով: Նախագիծը ստեղծել է Բոհլին Ցիվինսկի Ջեքսոնի ֆիրման՝ Macintosh համակարգչով:

Bill Gates7

13. Բիլ Գեյթսը մալարիայի մասին TED հայտնի կոնֆերանսում իր ելույթի ժամանակ մոծակներով բանկան բացել է հանդիսատեսի վրա: Նա իր արարքն այսպես է մեկնաբանել. «Միայն աղքատ մարդիկ չէ, որ պետք է զգան դա…»: (տեսանյութն՝ այստեղ.)

mocak

14. Բիլ Գեյթսը և Ջերրի Սեյնֆելդը նկարահանվել են մի գովազդում, որտեղ միջին խավի մարդկանց են ներկայացրել։ Բիլ Գեյթսի ընտանիքը նույնպես եղել է միջին խավից։

15. Բիլ Գեյթսը դպրոցի ուսուցիչների մոտ պարծենալով ասել է, որ մինչև 30 տարեկանը դառնալու է միլիոնատեր։ Նա իրականություն դարձրեց իր խոսքերը. ավելին, մինչև 31 տարեկանն արդեն միլիարդատեր էր։

Gates1

16. Բիլ Գեյթսը ողջ աշխարհի բնակչությանը կարող է նվիրաբերել 15-ական դոլար, որից հետո նրան կմնա ևս 5 միլիոն դոլար գումար:

Իր երկրի բոլոր հարկերն ամբողջությամբ վճարելու համար (5.62 տրիլիոն) նրան հարկավոր է 720 տարի:

Gates5

17.  Բիլ Գեյթսի երեխաները հաճախ կատակում են՝ երգելով Bruno Mars-ի Travis McCoy-ի Bilionaire երգը: Սիրում են այդպես կատակել հայրիկի հետ:

1816-780x1024

 

Video Player

18. Եթե Բիլ Գեյթսը պետություն լիներ՝ կդառնար աշխարհի 37-րդ ամենահարուստ պետությունը: Վստահ ենք՝ ամեն ոք կցանկանար բնակվել այնտեղ:

19

19. Բիլ Գեյթսը սիրում է ճանապարհորդել և գրեթե ամեն տարի աղքատներին օգնելու համար այցելում է Հնդկաստան: Նա Հնդկաստան սկսել է ճանապարհորդել 1980թ.-ից և ամեն անգամ ուրախ է լինել այնտեղ:

Gates8