Ֆրանսիայի բնակչի խոհանոցում կախված կտավն աճուրդում վաճառվել է 24 մլն եվրոյով

Acteon աճուրդի տան համաձայն՝ վճարված գինը նոր ռեկորդ է աճուրդներում վաճառված միջնադարյան կտավների շրջանում

13-րդ դարի ֆլորենտացի նկարիչ Չիմաբուեի կտավը Ֆրանսիայի Սանլիս քաղաքում վաճառվել է 24,18 մլն եվրոյով (գրեթե 27 մլն դոլար), գրում է BBC-ն:

Կտավը նկարվել է բարդու փայտի վրա: Փորձագետների կարծիքով՝ կտավը Քրիստոսի կրքերին նվիրված 1280 թվականի աշխատանքների մի մասն է, որը բաղկացած է համանման չափերի ութ կտավներից:

Հաղորդվում է, որ մինչ օրս հայտնի է եղել նրանցից միայն երկուսի գտնվելու վայրը՝ «Քրիստոսի խարազանումը (Նյու Յորք, Ֆրիկի հավաքածու) և «Տիրամայրը գահին՝ մանկան և երկու հրեշտակների հետ» (Լոնդոնի Ազգային պատկերասրահ):

Ֆրանսիայում հայտնաբերված նկարի վրա պատկերված է Քրիստոսը՝ շրջապատված չար ու ծամածռող մարդկանց բազմությամբ։

Acteon աճուրդի տան համաձայն՝ վճարված գինը նոր ռեկորդ է աճուրդներում վաճառված միջնադարյան կտավների շրջանում:

Հաղորդվում է նաև, որ նկարը տարիներ շարունակ կախված է եղել Ֆրանսիայի Կոմպիեն քաղաքի անանուն բնակչի խոհանոցում՝ գազօջախի վերնամասում:

Նկարի սեփականատերը մեծ կարևորություն չի տվել նկարին, սակայն փորձագիտական քննությունից հետո պարզվել էր, որ կտավը պատկանում է հանրահայտ իտալացի նկարիչ Չիմաբուեին:

Թե ով է այս ստեղծագործությունը գնել նման խոշոր գումարով, աճուրդի տունը հրաժարվում է նշել։ Ըստ նախնական վարկածի՝ կտավի գինը չէր գերազանցելու 6 մլն եվրոն:

Image result for Cimabue painting found in French kitchen sets auction record

Image result for Cimabue painting found in French kitchen sets auction record

Image result for Cimabue painting found in French kitchen sets auction record

Image result for Cimabue painting found in French kitchen sets auction record