Ով քնից շուտ է արթնանում հայտարարում է, որ ինքը հաջորդ վարչապետն է

Իշխանությունը իր ռեսուրսով միշտ կհաղթի, եթե չունես հիմնական ռեսուրսը` մարդը

Թրենդը ինքնագովազդն է, հիմա ով քնից շուտ է արթնանում հայտարարում է, որ ինքը հաջորդ վարչապետն է: Երևի կան նաև պաշտոն բաժանողներ:

Մարդկանց կոնսոլիդացնելու համար տեղերում (գյուղեր, քաղաքներ) մարդկային ռեսուրս է պետք: Կառույցներ, ճանապարհ անցած, փորձ և դժվարություններ տեսած մարդիկ: Անձրևին և արևին պայքարողներ, փողոցներում և հրապարակներում կանգնողներ, կեցցե վանկարկողներ, դրոշակ բռնողներ, և կարևորը`պատմական պահ կոչվածը:

Մի քանի ԶԼՄ գրպանում, մի քանի ՀԿ, դա շատ քիչ է ոգևորվելու համար, հավատացեք իշխանությունը իր ռեսուրսով միշտ կհաղթի, եթե չունես հիմնական ռեսուրսը` մարդը:

Վահան Բաբայանի ֆեյսբուքյան գրառումը։